
Սկիզբ
Կենսագրություն
Կարծիքներ
Պատկերասրահ 1
Պատկերասրահ 2
Քանդակներ
Գրաֆիկա
Պոեզիա
Կոնտակտներ
Իմ սիրելի ու ազնիվ Ալեքսանդր Գրիգորյանը մեր տաղանդավոր նկարիչներից է:
Նա ստեղծում է արվեստ:
Մարտիրոս
Սարյան
1968թ.
Ամենակարճ բնութագրումը Ալեքսանդր Գրիգորյանի մասին կարող է լինել այսպես - եկա, տեսա, սիրեցի:
Օլգա Վորոնովա,
1969թ. Մոսկվա
Նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանն օժտված է նաև գրական ձիրքով: Ֆրանսիացի նշանավոր նկարիչ Էժեն Դելակրուայի կարծիքով տաղանդավոր նկարիչը պիտի որ նաև տաղանդավոր գրող լինի:
Ալեքսանդր Գրիգորյանի օրինակը հաստատում է Դելակրուայի ասածը:
Կարեն Սմբատյան
1977թ.
Ամբողջ սրտով շնորհավորում եմ իմ ընկերոջը՝ Ալեքսանդր Գրիգորյանին, նախկինում իմ ուսանողին, փայլուն ցուցահանդեսի համար, ցուցահանդես վարպետ-նկարչի, որը երգում է իր ձայնով ու իր զգացմունքներով:
Մարիամ Ասլամազյան 1985թ.
Այն, որ Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է նկարիչ, հաստատված է երկար տարիների նրա եռանդուն ու բեղմնավոր գործունեությամբ: Նա ունի հյութեղ և պայծառ ներկապնակ, կենսուրախ ու պայծառ ուժ, որը ոչ միայն իրենն է, այլ կազմում է նաև արդի հայ կերպարվեստի անբաժան մասը:
Գրիգոր
Խանջյան 1985թ.
Նկարչության մեջ բանաստեղծ Ալեքսանդր Գրիգորյանը բանաստեղծ է նաև կյանքում: Բայց նա բանաստեղծ է ոչ թե այն բանի համար, որ բանաստեղծություններ է գրում: Նա բանաստեղծություններ է գրում, որովհետև բանաստեղծ է:
Յուրի Խաչատրյան
1990 թ.
|