
Սկիզբ
Կենսագրություն
Կարծիքներ
Պատկերասրահ 1
Պատկերասրահ 2
Քանդակներ
Գրաֆիկա
Պոեզիա
Կոնտակտներ
1927 Ծնվել է Լենինականում հոկտեմբերի 8-ին
1940-1942 Սովորում է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում
1942 -1947 Սովորում է Երևանի Փ-Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում
(գեղանկարչության դասատու Մ.Ասլամազյան)
1947 Ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչության բաժինը
1949-1950
Սովորում է Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության ճարտարապետության և քանդակագործության ինստիտուտում
(գեղանկարչության դասատու՝ Յու.
Նեպրիմցեվ)
1950-1953 Շարունակում է կրթությունը Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և ավարտում գեղանկարչի դիպլոմով
1953 Մասնակցում է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներին
1959 Հայաստանի նկարիչների միության անդամ
Անհատական ցուցահանդես Հայաստանի կոմպոզիտորների միությունում - «երիտասարդ տաղանդներ»
(Պարույր Սեվակ, Մետաքսյա Սիմոնյան, Յուրի
Երզնկյան, Էդգար Հովհաննեսյան, Ալեքսանդր
Գրիգորյան)
1960 Հայաստանի նկարիչների միության համագումարում ընտրվել է նախագահության անդամ
Ստեղծագործական գործուղում Չեխոսլովակիա
1961 Հովհ. Թումանյանի «Սուտլիկ որսկանը» գրքի նկարազարդումների համար ՍՍՀՄ
ԺՏՆՑ-ի կողմից արժանանում է բրոնզե մեդալի
 |
1962 Մասնակցում է Հայաստանի նկարչի տանը կազմակերպված «Հայաստանի հինգ նկարիչները» խմբակային ցուցահանդեսին
(Արփիկ Ղափանցյան, Լավինյա
Բաժբեուկ-Մելիքյան, Հենրիկ
Սիրավյան, Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր
Գրիգորյան)
Կոմսոմոլի Կենտկոմի կողմից կազմակերպված «Հայաստանի երիտասադները» ցուցահանդեսում արժանացել է պատվոգրի
Ավ. Իսահակյանի «Լեգենդներ և հեքիաթներ» գրքի նկարազարդման համար Մոսկվայում արժանացել է բրոնզե մեդալի |
1965 Մասնակցում է «Հայկական մշակույթի օրեր Պլովդիվում» ցուցահանդեսին
(Բուլղարիա)
1967 Մասնակցում է «Հայ նկարիչներ» ցուցահանդեսին Մոնրեալում
(Կանադա)
Արժանացել է Հայաստանի ՀԿԽՄՄ պատվոգրի
1968 Անհատական ցուցահանդես Երևանում Հայաստանի նկարիչների
տանը, հետո Էջմիածնում և Դիլիջանում
1968 Մասնակցում է «Հայ արվեստի օրեր» Կանադայում և Բուխարեստում կազմակերպված ցուցահանդեսին
Պարգևատրվում է Հայաստանի Հանրապետության պատվոգրով
1969 Մասնակցում է «Հայաստանի վեց նկարիչները» ցուցահանդեսին
Մոսկվայում, Վոլգոգրադում, Տարտույում և
Ալմա-Ատայում (Ալ. Գրիգորյան, Հ.
Հակոբյան, Ա. Ավետիսյան, Գր. Աղասյան, Վ.
Կարապետյան, Գ. Գոջաբաշյան)
1970 Մասնակցել է Փարիզի Հայկական արվեստի ցուցահանդեսում
Շնորհվում է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչում
1972 Մասնակցել է «Մանկական գրքի միջազգային ցուցահանդեսին» Բալոնյայում
(Իտալիա)
1973 Հայաստանի նկարիչների միության Xրդ համագումարում ընտրվել է նախագահության անդամ
Գեղանկարչության սեկցիայի քարտուղար
Ցուցադրվել է Նիդերլանդների «Համաշխարային գրաֆիկա» ցուցահանդեսում
1975 Ստեղծագործական գործուղում Բուլղարիա մասնակցելու «Միջազգային պլեներ» ցուցահանդեսին
1976 Մասնակցել է Բուենոս-Այրես և
Ուլան-Բատորում հայկական ցուցահանդեսներին
|
«Քրիստոս»
կ.յ. 1970թ. 180 × 60
|
1977 Անհատական ցուցահանդես Մոսկվայում
(Արվեստի աշխատողների կենտրոնական
տուն)
Մասնակցել է «Հայկական օրեր»
Կոպենհագենում, Քյոլնում, Ալժիրում և Փարիզում բացված ցուցահանդեսներին
Գրաֆիկայի Հանրապետական ցուցահանդեսում ստացել է երրորդ մրցանակ
(Ա. Ղափանցյան, Մ. Ավետիսյան, Հ. Իգիթյան) դիմանկարների համար Հանրապետական գրաֆիկայի
ցուցահանդեսում:
Անհատական ցուցահանդես Բաքվում (նկարիչ Հ. Մամյանի հետ
համատեղ)
1978 Մասնակցել է ժամանակակից Հայ գեղանկարիչների ցուցահանդեսին Պորտուգալյայում
(Լիսաբոն) Գյուլբեկյան գալերեյա
1978-1980 Մոնումենտալ որմնանկարներ` «Պուշկինը Հայաստանում», «Դավիթ Բեկ», «Զորավոր Անդրանիկ»
(Գրիգոր Ազիզյանի հետ)
1979 Մասնակցել է «Հայկական արվեստ» ցուցահանդեսին Զագրեբում
(Հարավսլավա)
1980 Անհատական ցուցահանդես Լոնդոնում («Ալփայն» գալերեա և
Անգլիա-ՍՍՀՄ բարեկամության տուն)
Ընտրվել է Բրիտանա-Սովետական նախագահության անդամ
1984 Անհատական ցուցահանդես նկարիչ
Հ. Հակոբյանի հետ Քասելում ՂՀթ.
Վիսբադենի պատվավոր մեդալ քաղաքապետի կողմից
(Գերմանիա)
1985 Անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների
տանը:
Պատվոգիր «Անդրկովկասի էքսլիբրիս» ցուցահանդեսին մասնակցելու համար
(Թբիլիսի)
1987 Անհատական ցուցահանդես Զագրեբում
(«Հայ կուլտուրայի օրեր»
Հարավսլավիայում)
Անհատական ցուցահանդես Զապորոժյայում և Դոնեցկում
1988 Անհատական ցուցահանդես Վորոշիլովգրադում և Ստախանովում
1990 Անհատական ցուցահանդես Լենինգրադում («Նասլեդիե»
գալերեյա)
1993 Խմբակային ցուցահանդես Բեյրույթում
1994 Խմբակային ցուցահանդես Արաբական Էմիրաթներում
1995 Անհատական ցուցահանդես Ավ. Իսահակյանի
թանգարանում, նկարազարդումներ և Իսահակյանի
դիմանկարը. Երևան
1996 Հայ նկարիչների ցուցահանդես Փարիզում
(Հայաստանի դեսպանատուն Ֆրանսիայում)
1996 Անհատական ցուցահանդես Երևանում նվիրված
Ֆրանսիային, Իրանին, Թուրքմենիային և Հունաստանին
1998 Հայ նկարիչների ցուցահանդես վաճառք Տորոնտոյում
1998 Լույս է տեսնում բանաստեղծությունների ժողովածուն
2000 Անհատական ցուցահանդես-վաճառք
Տորոնտոյում-Կանադա
2001-2005 Անհատական ցուցահանդես ԱՕՔՍ-ի ցուցասրահում
Ալ. Գրիգորյանի աշխատանքները գտնվում են Տրետյակովյան թանգարանում
(Մոսկվա), Արևելյան ժողովուրդների պատկերասրահում
(Մոսկվա), Հայաստանի պատկերասրահում, Հ.
Թումանյանի, Ալ. Սպենդարյանի
թանգարաններում, Լիտվայի, Դոնեցկի (Ուկրաինա),
Ղազախստանի, պատկերասրահներում:
Մոսկվայի, Պետերբուրգի, Լոս-Անջելեսի,
Բեյրութի, Փարիզի, Մադրիդի, Տորոնտոյի,
Լոնդոնի, Նյու-Յորքի, Սանպաոլոյի և այլ մասնավոր
հավաքածուներում:
|